Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի          Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց       ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին նախնական համաձայնագիր են ստորագրել    

10 դեկ 2018 20:30

Փաշինյանը վերահաստատել է առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու պատրաստակամությունը

Հայաստանը հայտնում է առանց նախապայմանների Թուրքիայի հետ ուղիղ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա» գործակալությունը, վկայակոչելով օտարերկրյա լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը:
«Հուսով ենք, որ Թուրքիան նույնպես այդպիսի կեցվածք կընդունի»,- ասել է Փաշինյանը:
Ընդ որում, անընդունելի նախապայմանների թվում Փաշինյանը նշել է Լեռնային Ղարաբաղի հարցը։ «Բայց Թուրքիայի հետ հարաբերությունները կապված են Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, երրորդ երկրի հետ։ Ես նկատի ունեմ Ադրբեջանը»,- նկատել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր