Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

11 դեկ 2018 10:03

«Իմ քայլը» դաշինքում վիճակը սրված է.ձայներ են խլվել միմյանցից,ոմանք էլ չեն լռելու. «Իրատես»

«Իմ քայլը» դաշինքում վիճակը սրված է.ձայներ են խլվել միմյանցից,ոմանք  էլ չեն լռելու. «Իրատես»«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Իմ քայլը» դաշինքում միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը, մանավանդ ռեյտինգային թեկնածուների միջեւ, ընտրություններից հետո ավելի է խորացել. «Միմյանցից ձայն խլելու արդյունքում պատգամավոր դառնալու շանս ունեցողների եւ չունեցողների հարաբերությունները գրեթե թշնամական են դարձել, սա կարող է սպառնալ ոչ միայն ՔՊ կուսակցությանն ընդհանրապես, այլեւ «Իմ քայլի» պառլամենտական ֆրակցիային՝ մասնավորապես։
Թեկնածուներից շատերը, մանավանդ լծակ ունեցողները, պաշտոններ զբաղեցնողները անխնա կիրառել են վարչական լծակները եւ շատերը, կառավարության գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանի նման, չեն պատրաստվում լռել։ Սպասում ենք՝ վերջնական ցուցակին, թե անվանական ովքեր են մտնելու պառլամենտ, հետո կերեւա անելիքներս»,- ասաց սակավ ձայներ ստացած «Իմ քայլի» ռեյտինգայինով առաջադրված մեր զրուցակիցը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր