Փաշինյանը՝ դժվար կացության մեջ.աթոռակռիվ.պետք է և՛ սեփական թիմի ամբիցիաները բավարարի, և՛ մտածի նրանց իր կողքին պահելու մասին. «Իրատես».

Խոսքն ամենից առաջ ԱԺ նախագահի աթոռի մասին է, ինչպես նաև երկու փոխխոսնակների, որոնք, բնականաբար, «Իմ քայլից» են լինելու, իսկ փոխնախագահներից մեկը կրկին լինելու է ընդդիմությունից: Արդեն քննարկվում է նաև հանձնաժողովի նախագահների, տեղակալների հարցը, ու այստեղ էլ ամեն ինչ հարթ չէ: Մեր տեղեկություններով` առավել թեժ է միջազգային կառույցներում աշխատելու ցանկություն ունեցող իմքայլականների պայքարը:
Այլ խոսքով, Նիկոլ Փաշինյանին դժվար ժամանակներ են սպասում, երբ պետք է և՛ սեփական թիմի անդամների ամբիցիաները բավարարի, և՛ մտածի նրանց իր կողքին պահելու մասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: