Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել          Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը       Տեսանյութ.Մինչև լուսաբաց տավուշեցիները փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը    

11 դեկ 2018 11:43

«Այսպե՞ս է իշխանությունը պատկանում մեր փոքրաթիվ ժողովրդին». Հրանուշ Խառատյան

«Այսպե՞ս է իշխանությունը պատկանում մեր փոքրաթիվ ժողովրդին». Հրանուշ ԽառատյանՀրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետաքրքիր է, սա ՔՊ-ի, «Իմ քայլի» որոշո՞ւմն է, թե՞ Նիկոլ Փաշինյանի անձնական և մասնավոր որոշումն է: Հարցն այն չէ, թե Հայաստանում որքան մարդ կցանկանար ՆԱՏՕ-ին անդամակցելու թեկուզ հեռահար ծրագիր ունենալ: Հարցն այն է, որ սա կատեգորիկ եւ վերջնագրային պատասխան է, որոշման արդյունքի պատասխան է: Քննարկվել և որոշում ընդունվե՞լ է: Որտե՞ղ, և ինչպիսի՞ն է որոշում ընդունելու մեխանիզմը: Դրանք պիտի քննարկվե՞ն ԱԺ պատգամավորների, կամ գոնե «ԻՄ քայլը» դաշինքի պատգամավորների, կամ գոնե կառավարության անդամների հետ, թե՞ այսպիսի որոշումերը միանձնյա են ընդունվում: Այսպե՞ս է իշխանությունը պատկանում մեր փոքրաթիվ ժողովրդին»:
Հիշեցնենք՝ՀՀ վարչպաետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը չի ձգտում ՆԱՏՕ-ին անդամակցելուն: Այս մասին գրում է РИА Новости-ն։
Կիրակի օրը Հայաստանում անցկացվել են խորհրդարանական ընտրություններ: Ըստ քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկի, Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը անցել է խորհրդարան, հավաքելով ձայների 70,45 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (8,37 տոկոս) և «Լուսավոր Հայաստան» -ը (6,37 տոկոս):
«Մենք չենք ցանկանում ՆԱՏՕ-ին անդամակցել», - ասել է Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ։
Նիկոլ Փաշինյանը հուլիսի 12-ին Բրյուսելում մասնակցել է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր