Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

11 դեկ 2018 12:08

Նոր մեղադրանք՝ Մանվել Գրիգորյանի դեմ. այս անգամ Երեւանից

Նոր մեղադրանք՝ Մանվել Գրիգորյանի դեմ. այս անգամ Երեւանից«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իրավապահ մարմինները շարունակում են տարբեր քաղաքացիներից բողոքներ ստանալ դեռեւս ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմից կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Մեր հավաստի տեղեկություններով՝ հաղորդումները վերաբերում են ոչ միայն Արամավիրի տարածքին, այլ նաեւ Երեւանին։ 
Մասնավորապես Երեւանի բնակիչը հայտնել է, որ տարիներ առաջ՝ 1990-ականների սկզբներին Դոսաֆից գնել է Ալավերդյան 16 հասցեին հարակից 40 ք/մ տարածք, որն օգտագործել է որպես օդամղիչ հրաձգարան:
Իսկ 1997թ. Մանվել Գրիգորյանը և նրա կողմնակիցները սպառնալիքի ազդեցության տակ քանդել են հրաձգարանը և հափշտակել նշված տարածքը:
«Փաստինֆո»-ն պատրաստակամ է նշված հարցի վերաբերյալ ներկայացնել կողմերի դիրքորոշումները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր