Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա          Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»       Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»    

11 դեկ 2018 12:38

Արցախում դեռևս մշուշոտ է նման մակարդակի ընտրությունների հանդեպ հանրության ակընկալիքները

Արցախում դեռևս մշուշոտ է նման մակարդակի ընտրությունների հանդեպ հանրության ակընկալիքները
Հպարտությամբ և միևնույն ժամանակ նախանձով ընդունեցինք ՀՀ – ում արտահերթ ընտրությունների արդյունքները, ինչի առիթով շնորհավորում ենք հայ ժողովրդին և խորհրդարան անցած քաղաքական ուժերին:
Հպարտությամբ, որովհետև ժողովրդը ազատ կամարտահայտության հիանալի օրինակ դրսևորեց և ներկայացավ որպես երկրի միակ տեր ու տիրակալ: Նախանձով, որովհետև Արցախում դեռևս մշուշոտ է նման մակարդակի ընտրությունների հանդեպ հանրության ակընկալիքները, քանզի ներկա իշխանությունները, խորհրդարանական կուսակցությունների հետ դաշինքով, հենվելով վարչական ռեսուրսների վրա, ցանկանում են ամեն գնով պահպանել գործող համակարգն իր բոլոր արատներով հանդերձ:
 
Հայաստանյան իրադարձությունները վկայեցին, որ զրկվելով վարչական ռեսուրսներից, երբեմնի հզոր և առաջատար քաղաքական ուժերը, ազատ և արդար ընտրությունների արդյունքում, հայտնվում են քաղաքական լուսանցքում:
 
Ներկայում մենք գտնվում ենք նոր Արցախի կերտման շեմին՝ միանգամայն նոր մարտահրավերներով, ուր վճռական խոսքը պատկանում է հանրությանը, իսկ հանրությունն այս անգամ սխալվելու իրավունք չունի:
Ժողովրդական առածն ասում է՝ նոր գինին հին տկի մեջ չեն պահում:

 

Աարցախի Արդարություն Կուսակցություն


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր