Ի պատասխան Փաշինյանի հայտարարության՝Էրդողանը երկու պայման է դրել նրա առջև
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմը պատասխանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որով վերջինս նշել էր, որ Երևանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Անկարայի հետ՝ հույս հայտնելով, որ նույնը կանեն նաև թուրքական իշխանությունները: Այս մասին գրում է rusarminfo-ն:
«Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը պետք է դուրս գա «ադրբեջանական հողերից»»,-ասված է պատասխանի մեջ:
Անկարան նաև պահանջել է, որ Հայաստանը հրաժարվի այն պահանջներից, որոնք ունի 1915 թվականի ցեղասպանության մասով: