ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծnւմը. ՆԳՆ          Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»       Տեսանյութ.Կիրանցում ոստիկնության կողմից իրականցվել է «Օղակ» օպերացիա, կան բազմաթիվ բերման ենթարկվածներ    

11 դեկ 2018 18:30

Մանվել Գրիգորյանի համար 20 մլն դրամ գրավ են առաջարկել

ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցը քննող դատավոր Մարինե Մելքոնյանը կանխակալ վերաբերմունք ունի Գրիգորյանի նկատմամբ։ Նման կարծիք այսօր՝ դեկտեմբերի 11–ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հայտնեց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։
«Այս դատավորի կողմից վեց ամիս շարունակ տեսել եմ կանխակալ վերաբերմունք․ իմ կարծիքով, եթե չլիներ կանխակալ վերաբերմունք, Մանվել Գրիգորյանը չէր լինի կալանքի տակ։ Հնարավոր է Մարինե Մելքոնյանի վրա ճնշում է գործադրվում վարույթն իրականացնող մարմնի կամ այլ պաշտոնատար անձանց կողմից»,– ասաց նա։
Նշենք, որ այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քննեց գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարացնելու հարցը։ Գրիգորյանի պաշտպանները միջնորդել են դատարանին նրա նկատմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրել գրավը։ Որպես գրավի չափ առաջարկվել է 20 մլն դրամը, որը դատարանը ողջամտության սահմանում կարող է փոփոխել։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը՝ դեկտեմբերի 12–ին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր