Ուզում ես օրը վեց անգամ մսով ճաշ կեր, եթե այդ միջավայրում ես ապրում, ուրեմն աղքատ ես          «Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն       ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ    

11 դեկ 2018 19:05

Նորածին երեխային սպանել է համբույրը

Նորածին երեխային սպանել է համբույրըԲրիտանացի երիտասարդ զույգը պատմել է իրենց նորածին աղջկա՝ Կիարայի մահվան մասին: Երեխան վարակվել է հերպեսի վիրուսով և չի կարողացել պայքարել դրա դեմ, հաղորդել է Metro պարբերականը:
Ուեստ Յորքշիր կոմսության բնակչուհի Քեյլի Այնեսոնը պատմել է, որ հղիությունը բարդ է եղել: Ուլտրաձայնային հետազոտությունից հետո նրան հայտնել են, որ պտղի մոտ Դաունի սինդրոմի զարգացման հավանականությունը մոտ հինգ տոկոս է և առաջարկել են ընդհատել հղիությունը:
Սակայն, կինը մերժել է այդ տարբերակը և որոշել է ցանկացած դեպքում լույս աշխարհ բերել երեխային:
Երեխան ծնվել է կեսարյան հատման միջոցով: Երկու օր անց Այնեսոնը և նրա դուստրը տուն են վերադարձել: Սակայն, ընդամենը մի քանի օր անց, կրկին հայտնվել են հիվանդանոցում, քանի որ Կիարան սկսել է արագ քաշը կորցնել: Երեխայի մոտ հերպես են ախտորոշել, որի պատճառով արյան վարակ է սկսվել: Բժիշկները որպես վարակի ամենահավանական աղբյուր նշել են հարազատներից մեկի համբույրը:
Բժիշկները զգուշացրել են, որ նույնիսկ եթե երեխան կենդանի մնա, նրա ուղեղը խիստ վնասված կլինի: Ծնվելուց երկու շաբաթ անց, որոշվել է նորածնին անջատել արհեստականորեն կյանք ապահովող սարքից, քանի որ այլևս հնարավոր չէր նրան փրկել:
«Ամենավատ մղձավանջներում ես չէի կարող պատկերացնել, որ համբույրը կսպանի իմ երեխային, և ես չեմ ցանկանում, որ ուրիշ ծնողներ ևս անցնեն սրա միջով»,- ասել է Քայլին: Երեխային կորցնելուց հետո նա խոստացել է ամեն բան անել, որպեսզի մարդիկ ավելի շատ տեղեկություն ունենան հերպեսի վտանգների մասին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր