Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

11 դեկ 2018 16:26

Տեսանյութ.Լուսավոր Հայաստանն ընդդիմություն լինել չի կարող, քանի որ «Իմ քայլի» հետ գրեթե նույն արժեքներն են դավանում

Տեսանյութ.Լուսավոր Հայաստանն ընդդիմություն լինել չի կարող, քանի որ «Իմ քայլի» հետ գրեթե նույն արժեքներն են դավանումՀայացք մամուլի ակումբում քաղաքագիտության դոկտոր «Քրիստոնեա-ժաղովրդական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Լևոն Շիրինյանը ամփոփեց ընտրությունների արդյունքները:
 
Լևոն Շիրինյանը  նշեց, որ արտախորհրդարանական ընդդիմություն լինելու միտք չունենք. «Շնորհակալ ենք ինչպես մեզ ձայն տված, այնպես էլ ձայն չտված ՀՀ քաղաքացիներին։ Կարծում եմ՝ շատ արդյունավետ սերմ ունենք հասարակության մեջ ցանած։ Մենք կշարունակենք գործել որպես այլընտրանք։ Մենք կմատակարարենք տնտեսական հայեցակարգեր, քաղաքագիտական կոնցեպցիաներ, մշակութային բարձր թռիչք, դպրոցի վերակառուցում։ Մենք կշարունակենք մեր գործունեությունը, սակայն փողոցային ընդդիմություն չենք լինի»,-ասաց  Լևոն Շիրինյանը:։
 
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմության խնդրին, Լևոն Շիրինյանն ընդգծեց, որ «Լուսավոր Հայաստանն» ընդդիմություն լինել չի կարող, քանի որ «Իմ քայլի» հետ նրանք երկուսն էլ ազատական ուժեր են, գրեթե նույն արժեքներն են դավանում. «Ընտրությունների արդյունքում մենք այդպես էլ դասական խորհրդարան չունեցանք, ունեցանք գերծանրաբեռնված Ազգային ժողով, որտեղ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն բացարձակ մեծամասնություն ունի, այլև՝ գումարած դրան՝ գրեթե նույն արժեհամակարգին դավանող «Լուսավոր Հայաստան» կուսակցություն։
 
Լևոն Շիրինյանը նաև հայտարարեց՝ դեկտեմբերի 9-ին իրենց կուսակցության անդամները նկատել են, որ քվեաթերթիկների տրցակում բացակայել է թիվ 6` իրենց քվեաթերթիկը։ Նա, սակայն, նշեց, որ հաղթողների և ժողովրդի տրամադրությունը չփչացնելու համար իրենք բողոք չեն ներկայացրել՝ դա թողնելով ԿԸՀ-ի խղճին։ Բանախոսը նաև պնդեց, որ երեք տեղամասերից իրենց տրված շուրջ 60 ձայն, մինչև ԿԸՀ հասնելը, կորել է։ 
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր