«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

13 դեկ 2018 10:30

Տաշիրական պլանների ձախողում ԲԵՑ-ում, Դավիթ Սանասարյանի խոստացած և չիրականացված վերականգնումները

Տաշիրական պլանների ձախողում ԲԵՑ-ում, Դավիթ Սանասարյանի խոստացած և չիրականացված վերականգնումներըՇուրջ երկու տարի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի վերաբերյալ մամուլում, այդ թվում բազմիցս մեր կողմից, պարբերաբար հրապարակումներ են տեղի ունենում և բոլորն էլ վերաբերվել են այդ ընթացքում արդեն 5-րդ անգամ փոխվող  գլխավոր տնօրեններին, որոնցից վերջինը՝ Վահե Մարտիրոսյանը, պաշտոնավարեց ընդամնը երկու շաբաթ: Այս մասին բազմիցս անդրադարձ է կատարվել նաև Hayacq.com-ի կողմից:
 
Թեև վերջինիս հովանավորը էներգետիկայի նախարարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն էր, որը շատերի գնահատմամբ նախարարությունում հիմնական որոշումներ կայացնող և նախարարի աթոռին ձգտող Տաշիրական արմատներով և անցյալով, միաժամանակ կասկածելի ձևով հեղափոխականի համբավ ձեռք բերած կերպար է, այդուհանդերձ նրանց պլանները ձախողեցին: 
 
Դեկտեմբերի 4-ին, ԲԷՑ ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի մրցույթին, դիտորդի կարգավիճակով՝ անակնկալ մասնակցություն ունեցավ վարչապետի խորհրդականը և մրցույթն ընթացավ Հակոբ Վարդանյանի պլաններին հակառակ ուղղությամբ: Ընտրությունը կանգնեց վերջինիս թեկնածուին աշխատանքային փորձով և մրցույթի արդյունքներով գերազանցած, նախկին փոխնախարար Հայկ Հարությունյանի վրա: Ի դեպ նախարարությունում բոլորը տպավորված էին բազմամասնակից և արդար կազմակերպված մրցույթի արդյունքներով:
 
Իսկ Հակոբ Վարդանյանի անկոտրում կամքը և աննահանջ նպատակները, նրան ժամանակից շուտ վերադարձրին կարճաժամկետ արձակուրդից և նա նորանշանակ տնօրենին գրեթե ամբողջ օրը մենակ չթողեց: ԲԷՑ ՓԲԸ-ի նախկին ֆինանսական և գնումների հարցերով տնօրենը և ներկայիս նախարարի տեղակալը ընկերությունում պաշտոնավարած կարճաժամկետ ժամանակահատվածում հասցրել է բավականին տխուր արդյունքներ արձանագրել, որի մասին ժամանակին հայտարարեց և կարճ ժամանակ անց, մոռացավ վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: 
 
Արդյունքում ԲԷՑ ՓԲԸ-ի աշխատողները օրեցօր ականատես են լինում նորանոր բացահայտումների, մասնավորապես Տաշիրական ժամանակաշրջաններին վերաբերվողներին, ինչը ամեն կերպ ուզում է քողարկել Տաշիրական պրոտեժե Հակոբ Վարդանյանը: 
 
Սակայն ավելի դժվարին իրավիճակում է հայտնվել նորանշանակ տնօրեն Հայկ Հարությունյանը, քանի որ վերջինս ստիպված է անդրադառնալ Հակոբ Վարդանյանի և ԲԷՑ ՓԲԸ-ի սերտ կապերին, նրան և իր կնոջը սպասարկող ընկերության երկու թանկարժեք ավտոմեքենաներին, ընկերությունում տեղավորված նրա աներոջը, ազգականներին և ընկերներին, գույքագրումներով հայտնաբերվող պակասորդներին, ձախողած գործարքներին և աջ ու ձախ բաժանած կանխավճարներին, ինչպես նաև պատճառած վնասը փոխհատուցել չցանկացող Տաշիրական կազմակերպությունների համարձակությանը: 
 
Նշենք, որ որոշ նախկին տնօրենների հետ փոխկապակցված կազմակերպությունների կողմից՝ «Բիգ Էներգո» ՍՊԸ, «Առսարքտեխ» ՍՊԸ, «Տրանսմոնտաժշին» ՓԲԸ, ընկերությանը փոխհատուցվել է շուրջ 160 մլն դրամ գումար, այնինչ Տաշիրականները դեռ հապաղում են:
 
Հայկ Հարությունյանի վիճակը նախանձելի չէ, նրան դժվարին փորձություն է սպասվում՝ աչք փակել բացահայտ իրողությունների վրա կնշանակի խաչ քաշել դեռ չսկսած պաշոնավարման վրա: Կարծում ենք վերջինիս կարող է օգնության հասնել արդեն փորձված եղանակը՝ վարչապետի դեսպանը, իսկ այս դեպքում ավելի ճիշտ՝ վարչապետի պատվիրակությունը, որը ինքը կարձանագրի այն ամենը ինչի մասին ակնարկվեց և կանաչ ճանապար կապահովվի նորանշանկ ղեկավարին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր