Լուկաշենկոյին մեկ շաբաթ ժամանակ եմ տալիս՝ ռшզմական տեխնիկան Ուկրաինայի սահմանից դուրս բերելու համար          Հունիսի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հունիսի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

12 դեկ 2018 12:28

Փաշինյանի ձախողումն իրական աղետ է լինելու ողջ հայ ժողովրդի համար,պետք է օգնենք նրան

Փաշինյանի ձախողումն իրական աղետ է լինելու ողջ հայ ժողովրդի համար,պետք է օգնենք նրանՌուսաստանաբնակ հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձությունները և դրանց հնարավոր ազդեցությունը Հայաստանի հետագա զարգացման վրա: Այս մասին հայտնում է rusarminfo-ն։
«Մեծ թվով մարտահրավերներ կան երկրում, պետք է բարեփոխումներ իրականացնել բոլոր ոլորտներում: Նրան շատ բարդ աշխատանք է սպասվում: Սակայն մենք բոլորս պետք է օգնենք նրան, քանի որ նրա ձախողումն իրական աղետ է լինելու ողջ հայ ժողովրդի համար, ով լուրջ մանդատ է տվել Փաշինյանին և մեծ սպասելիքներ ունի: Նա փորձ չունի տնտեսության ոլորտում, սակայն կարող է իր շուրջ հավաքել պրոֆեսիոնալների: Մենք շանս կունենանք»,-ասել է Վարդանյանը «Deutch Wele»-ի հետ զրույցում:

Ինչ վերաբերում է Հայաստանի համար Ռուսաստանի դերին, Վարդանյանը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական ապրանքների գլխավոր շուկան, որոնք մրցունակ չեն լինի եվրոպական շուկայում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր