Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

12 դեկ 2018 15:24

Քանի տարվա բանտարկություն է սպառնում Ռոբերտ Քոչարյանին

Քանի տարվա բանտարկություն է սպառնում Ռոբերտ ՔոչարյանինՀայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրեր առաջ կրկին կալանավորվեց: Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, նա մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Հիշեցնենք, որ Քոչարյանն այս գործով մեղադրյալ է դեռ հուլիս ամսից: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանքը, 17 օր անց Վերաքննիչ քրեական դատարանը Քոչարյանին ազատ էր արձակել՝ որոշման հիմք համարելով Քոչարյանի սահմանադրական անձեռնմխելիությունը: Վճռաբեկ դատարանը բավարարել էր դատախազության բողոքն ու բեկանել Վերաքննիչի այդ որոշումը, ու գործը կրկին ուղարկվել էր Վերաքննիչ դատարան, որտեղ էլ կրկին Քոչարյանը կալանավորվեց:
2008 թվականի մարտի մեկին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետևանքով սպանվեցին ՀՀ 10 քաղաքացիներ: Այս ոճրագործության համար մինչ օրս ոչ մի մեղավոր չի պատժվել: Քոչարյանը, այնուհետև նախագահ դարձած Սերժ Սարգսյանը կալանավորեցին և դատապարտեցին այն ժամանակվա ընդդիմության լիդերներին, այդ թվում՝ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգքրի 300.1 հոդվածով հանցանքը համարվում է առանձնապես ծանր և պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով: Եթե Ռոբերտ Քոչարյանի մեղքն ապացուցվի և դատարանի ուժի մեջ մտած վճռով հաստատվի, Քոչարյանին սպառնում է առնվազն 10 և առավելագույնը 15 տարվա ազատազրկում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր