Ինչպե՞ս խենթացնել տղամարդուն` իմանալով նրա հորոսկոպի նշանը          Կենդանակերպի նշանների թալիսման քարերը, որոնք հաջողություն են բերում, պաշտպանում՝ բացասական ազդեցություններից       Սեպտեմբերի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

12 դեկ 2018 17:05

Տղամարդը ապահովագրել է կնոջը և խեղդել

Չինացին Թայլանդ կատարած ուղևորության ընթացքում կնոջը խեղդել է լողավազանում՝ ապահովագրական ընկերությունից միլիոնանոց փոխհատուցում ստանալու համար, հաղորդում է South China Morning Post-ը:
Թյանցզին քաղաքի բնակիչ Չժան Իֆանը իր ծրագիրն իրականացնելու համար մի քանի ամիս պատրաստվել է: Նա մի քանի ապահովագրական ընկերության հետ կնոջ անունով պայմանագրեր է կնքել՝ կեղծելով նրա ստորագրությունը, որից հետո կնոջ և դստեր հետ ուղևորվել է Փհուկետ կղզու հանգստավայր:
Մեկնելուց մի քանի օր անց նա զանգահարել է կնոջ հարազատներին և հայտնել, որ նա խեղդվել է լողավազանում: Կնոջ հայրը կասկածել է, քանի որ դուստրը լավ լողորդ է եղել: Ծնողները փեսայի դեմ հայց են ներկայացրել և պահանջել հանցագործին արտահանձնել Չինաստան և հույս հայտնել, որ նրան մահապատժի կդատապարտեն:
Հարցաքննության ընթացքում Չժանը խոստովանել է իր մեղքը: Նա ասել է, որ ծեծել է իր կնոջը, գլուխը պահել ջրի տակ, որպեսզի չկարողանա դուրս գալ: Չինացին պարզաբանել է, որ նման քայլի է գնացել, որովհետև «այլևս չէր ուզում նրա հետ ապրել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր