Երբ Նիկոլ Փաշինյանը կդառնա ՀՀ վարչապետ
Եթե ամեն ինչ ընթանա պլանավորածի պես, դեկտեմբերի 24-ին տեղի ունենա նիստը, և հենց այդ նույն օրը Նիկոլ Փաշինյանը կնշանակվի ՀՀ վարչապետ․ համաձայն ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին կետի՝ Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:
Վարչապետը նշանակվելուց հետո 15-օրյա ժամկետում կձևավորի նոր կառավարությունը, որն էլ առավելագույնը 20 օրվա ընթացքում խորհրդարանին կներկայացնի իր գործունեության ծրագիրը։
