Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

12 դեկ 2018 20:00

Ալկոհոլի չարաշահման 5 սարսափելի հետևանքները

Ալկոհոլի չարաշահման 5 սարսափելի հետևանքներըEnterTrain-ը ներկայացնում է հարբեցողության սարսափելի հետևանքները:

1. Սիրտ
Ալկոհոլի համակարգային օգտագործումը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել կարդիոմիոպաթիայի, որի դեպքում խանգարվում են սրտամկանի կառուցվծքն ու գործառույթները:
Ժամանակի ընթացքում հարբեցողների սիրտը կորցնում է անհրաժետ ռիթմով կծկվելու հատկությունը: Այդպիսի մարդիկ հաճախ ունենում են սրտի խոռոչների լայնացում, կարդիոսկլերոզ:
2. Լյարդ
Վիճակագրական տվյալներով՝ ալկոհոլից կախվածություն ունեցողների մոտ 95%-ը տառապում է ճարպային հեպատոզով: Հիվանդության ընթացքում լյարդի առողջ բջիջները վերածվում են ճարպայինի: Հաճախ ճարպային հեպատոզից հետո սկսվում է լյարդի ֆիբրոզ, իսկ հետո ցիրոզ:
3. Ստամոքսաղիքային տրակտ
Ալկոհոլի պարբերական գտագործումն առաջացնում է ստամոքսի լորձաթաղանթի ատրոֆիա: Այս հիվանդությունը գաստրիտի տարատեսկ է և վկայում է նախաքաղցկեղային վիճակի մասին:
4. Գլխուղեղ
Ալկոհոլը քայքայիչ ազդեցություն ունի գլխուղեղի կեղեևի բջիջների համար:
5. Հոգեկան խանգարումներ
Դրանք անխուսափելի են: Նախ առաջանում է չափազանց գրգռվածություն, արագ հոգնածություն, քնի խանգարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր