Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

12 դեկ 2018 20:20

Սուրճը միջոց է ուղեղի ծերացման դեմ․ գիտնականներ

ԱՄՆ-ում գիտնականները պարզել են, որ սուրճը պարունակում է մի նյութ, որը կոֆեինի հետ կարող է դանդաղեցնել Պարկինսոնի հիվանդության և Լևիի մարմնի արատի զարգացումը: Այս մասին հաղորդվում է MedicalXpress-ի մամլո հաղորդագրության մեջ:
այտնի է, որ սուրճի հատիկների թաղանթային շերտում պարունակվում է սերոտոնին (EHT): Նախորդ ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ EHT- ն խոչընդոտում է ուղեղում սպիտակուցի կուտակմանը՝ կապված տարիքային նյարդադեգեներատիվ հիվանդությունների զարգացման հետ:
Նոր ուսումնասիրության մեջ հետազոտողները փորձարկման մկների տվել են կոֆեինի և EHT-ի չափաբաժիններ միասին և առանձին: Ցույց է տրվում, որ յուրաքանչյուր նյութ ինքնին շատ արդյունավետ չէ, սակայն դրանց համատեղումը խոչընդոտում է վնասակար սպիտակուցի ձևավորմանը: Սա ցույց է տալիս, որ մարդու մարմնում սուրճը կարող է ինչպես դանդաղեցնել, այնպես էլ դադարեցնել Պարկինսոնի հիվանդության և Լեմիի մարմնի արատի առաջացումը, որը հանդիսանում է երկրորդ ամենատարածված նյարդադեգեներատիվ թուլամտությունը (Ալցհեյմերի հիվանդությունից հետո):




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր