Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

13 դեկ 2018 12:48

Տեսանյութ.Ինչ է ԾԻԳ-ը, պադավատներ են, ատկատներ, կոռուպցիա,էսօրվանից թող վեշերը հավաքեն գնան իրենց գործին

Տեսանյութ.Ինչ է ԾԻԳ-ը, պադավատներ են, ատկատներ, կոռուպցիա,էսօրվանից թող վեշերը հավաքեն գնան իրենց գործինՎայ էն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարակները չեն կատարել բյուջետային հայտերի կոնտեքստում: Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կառավարության նիստում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 562-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այսքան խոսում ենք, որ այս երկիրը կառավարվում է ԾԵԳ-իզմի, ՊՈԱԿ-իզմի և հիմնադրամիզմի տրամաբանութամբ և ամեն անգամ, երբ գործը հասնում է հարցեր լուծելուն, պարզվում է, որ պետք է նորից քննարկենք: Ոչ մի բան էլ նորից չենք քննարկելու: Ինչ է ԾԻԳ-ը, պադավատներ են, ատկատներ են, կոռուպցիա է: Ամենամեծ օջախները կոռուպցիայի այնտեղ են, հերթով բացահայտվելու են: Ամեն անգամ ասում են, որ նախարարությունում աշխատողները կարողություն չունեն: Ուրեմն բերեք նախարարությունները լուծարենք: Ինչու ենք պահում այս ամբողջ պետական համակարգը ու բաժանել ենք պետական պաշտոնյաներին սորտերի: Հետո ասում են աշխատավարձերը բարձրացնենք պետական կառավարման համակարգի: Ոնց բարձրացնենք, երբ կա պետական կառավարման համակարգում կան մարդիկ, ովքեր 10 անգամ շատ աշխատավարձ են ստանում, ի՞նչ է, արտոնյալնե՞ր են»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ թեմայով կայացվել են քաղաքական որոշումներ, բյուջետային հայտերը քննարկվել են և այն պաշտոնյաները, որոնք հանձնարարակները չեն կատարել, էսօրվանից թող վեշերը հավաքեն գնան իրենց գործին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր