Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

13 դեկ 2018 14:54

Պատասխան եք տալու նաև դուք, ոչ միայն արդեն եղածի համար, այլ նաև ինչը դեռևս լինելու է

Հետագայում ինչ էլ, որ լինի պատասխանատվությունը ոչ միայն այսօրվա իշխանություններն են կրելու, այլ նաև Լևոն Տեր Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն իրենց իշխանություններով հանդերձ, նաև բոլոր այն կուսակցություններն ու քաղաքական գործիչները, ովքեր դիմություն և անգամ ընդդիմություն են եղել Անկախություն ձեռք բերելուց ի վեր...
Տղերք ավերեցիք երկիրը, թալանեցիք ոչ միայն մեր սերնդի պատկանելիքն, այլև մեր սերունդների պատկանելիքը, ծնկի բերեցիք երկիրն ու նրա բնակիչներին, ծնկի բերեցիք Եկեղեցին, Դպրոցը, Լեզուն ու Մշակույթը, ծնկի բերեցիք Հայ Ավանդական ընտանիքը, ձեր արմենիաներով ու շանթերով այնքան բռնություն և այլասերվածություն քարոզեցիք, որ մատների վրա կարելի է հաշվել այն ընտանիքները, որոնցում այր ու կին հավատարիմ և անբաժան են, թուլացրեցիք հիմքերի հիմքն ու հիմա էլ ուզում եք բանակը ծնկի բերել, բանա՜կը...

Ագահությունից և ընչաքաղցությունից ելնելով մտաք հազար տեսակ անպատվաբեր ինտրիգների տակ, ստորագրեցիք բոլոր տեսակ հակահայկական, հակապետական դավադրությունների տակ, ստորագրեցիք բոլոր տեսակի հանձնվողական, պարտվողական փաստաթղթերի տակ, ինչ է թե օտարերկրյա բանկերում թույլ տան ձեզ հաշվեհամար ունենալ...
Պատասխանատվությունից չեք խուսափելու և պատասխան եք տալու, ոչ միայն արդեն եղածի համար, նաև այն ամենի համար, ինչը դեռևս լինելու է...
Ողորմելինե՛ր...
Վահագն Չախալյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր