Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

13 դեկ 2018 15:35

Հայաստանի պատվիրակությունը մեկնել է Բաքու

Հայաստանի պատվիրակությունը մեկնել է ԲաքուՀայաստանը կմասնակցի Բաքվում դեկտեմբերի 14-ին կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այս մասին  հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Այո, Հայաստանից ներկայացուցիչ լինելու է, Հայաստանի պատվիրակությունն արդեն մեկնել է: Նիստում Հայաստանը կներկայացնի ԱԳՆ Բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ 2009 թվականին Բաքվում կայացած Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների (ՍԾՏՀ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 21-րդ հանդիպմանը հայկական պատվիրակությունը ևս մասնակցել է, այդ ժամանակ մեր երկիրը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը:
***
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնում է Բաքու՝ մասնակցելու Սևծովյան համագործակցության կազմակերպության արտգործնախարարների նիստին, որտեղ առանձնազրույց է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, Լավրովն ու Ալիևը քննարկելու են երկկողմ փոխհարաբերություններին վերաբերող առանցքային հարցեր, տարածաշրջանային ու միջազգային թեմաներ:
Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ հաղորդելով այցի մասին, ընդգծում է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ջերմ հարաբերություններ ունեն, և առաջիկա բանակցությունները միտված են շարունակելու կողմերի միջև կառուցողական երկխոսությունն ու համագործակցությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր