«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

13 դեկ 2018 16:48

Ակնհայտ է որ Երևանի ու Բաքվի միջև երկխոսություն կա. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ամենշաբաթյա ճեպազրույցում մեկնաբանելով երկու երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում և ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը, ասել է. «ակնհայտ է որ Երևանի ու Բաքվի միջև երկխոսություն կա, այն վարվում է և այստեղ պաշտոնական հայտարարություն պետք չէ»:
Զախարովան շեշտել է, որ Ռուսաստանը, ելնելով համանախագահների դերից, ակտիվորեն կնպաստի դրական դինամիակայի զարգացմանը՝ ուղղված գլխավոր նպատակին հասնելուն։
Պատասխանելով հարցին, թե ինչ կոչի ներքո է ենթադրվում երկու երկրների բնակչությանը խաղաղության պատրաստելը, նա նշել է, որ դա կոնկրետ քայլերի ամբողջ համալիր է, որը պետք է մշակել, դրանով պետք է զբաղվեն կողմերն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։
Զախարովան շեշտել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը միշտ կենտրոնական թեմաներից մեկն է տարածաշրջան ՌԴ ԱԳ նախարարի այցերի և շփումներ ժամանակ և Սերգեյ Լավրովի Բաքու այցը նույնպես բացառություն չէ։ «Ե՛վ Երևանում, և՛ Բաքվում միշտ քննարկվում է։ Սա հիմնական թեմա է։ ՌԴ-ն այդ գործընթացի համանախագահներից է»,- եզրափակել է Զախարովան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր