Տեսանյութ.Իրանի դեսպանը ՀՀ-ում Եվրամիության դիտորդների ներկայության մասին          Տեսանյութ. Կողմ ենք ճանապարհների ապաշրջափակմանը, բայց ցանկացած ճանապարհ, որը կներառի միջանցքի տրամաբանություն, դրան դեմ ենք       Ադրբեջանում հորդառատ անձրևների պատճառով հեղեղներ են, մի քանի բնակավայրերում սկսվել է տարհանում    

13 դեկ 2018 19:30

Գիտնականները պարզել են, թե մարդուն որքան ժամանակ է պետք ամուսնանալ որոշելու համար

Ամերիկացի գիտնականները պարզել են, թե մարդուն որքան ժամանակ է պետք ամուսնանալ որոշելու համար:
Ամուսնացած մարդկանց շրջանում անցկացված հարցումները վկայում են, որ մարդուն այս որոշումը կայացնելու համար պետք է ընդամենը 172 ժամ, հայտնում է New York Post-ը: Գիտնականները նշում են, որ նախկինում ընդունված կարծիքի համաձայն՝  ամուրիի կյանքին հրաժեշտ տալու համար մարդուն ավելի շատ ժամանակ էր հարկավոր:
Ուշագրավ է, որ հարցված միայնակները հայտարարել են, որ իրենք շուրջ 210 օրվա կարիք ունեն, որպեսզի պոտենցիալ կողակցի մասին տպավորություն կազմեն:  
Ստացվում է, որ զուգընկերները սխալմամբ կարծում են, որ ամուսնանալու որոշումը կայացվում է երկարատեւ ու լուրջ խորհրդածություններից հետո: Մինչդեռ, իրականում դրա համար պահանջվում է ավելի քիչ ժամանակ:
Հետազոտությանն ընդգրկվել է 2 հազար մարդ: Պարզվել է նրանց մեծ մասի համար զուգընկերոջ վերաբերյալ 3 բացասական տպավորությունը բավական էր, նրան հրաժեշտ տալու եւ նոր հարաբերություններ սկսելու ուղղությամբ մտածելու համար:
Հոգեբան Ջո Տարավելան նշում է գիտնականների կատարած եզրակացությունների ճշմարտացի լինելը: Նրա փորձը ցույց է տալիս, որ մարդը իր զուգընկերոջ մասին տպավորությունը ստանում է, նրա մութ եւ լուսավոր կողմերի մասին տեղեկանում է ամուսնանալուց գրեթե 3 ամիս հետո:
Ընդ որում՝ փորձագետը կոչ է անում հարաբերությունները շարունակելու վերաբերյալ որոշում կայացնելիս ունկնդրել սեփական ինտուիցիային: «Եթե ձեր զուգընկերոջ մեջ տեսնում եք այն, ինչը չի համապատասխանում ձեր սպասումներին, ավելի լավ է  իսկական երջանկության նոր որոնումներ սկսել»,- նշել է Տարավելան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր