Ինչ պայքար է ընթանում ՔՊ-ի ներսում. ով ում դեմ է աշխատում. «Ժողովուրդ»          «Ռազբորկա», կրակոցներ Գորիսում. գլխավոր հերոսներից մեկը ՔՊ-ական համայնքապետի ազգականն է․ «Հրապարակ»       ՀԷՑ-ում խառն են, ներքին հարաբերությունները գնալով սրվում են. «Փաստ»    

14 դեկ 2018 10:03

Հրահանգ է տրված՝ մանրադիտակով ուսումնասիրել նրանց բոլորի անցած ուղին, որպեսզի բոլորին հասկանալի լինի՝ ով է այսուհետ երկրի «տերը».«Իրատես»

Հրահանգ է տրված՝ մանրադիտակով ուսումնասիրել նրանց բոլորի անցած ուղին, որպեսզի բոլորին հասկանալի լինի՝ ով է այսուհետ երկրի «տերը».«Իրատես»«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ընտրություններից հետո, որոնց արդյունքները ոչ բոլորի համար են արժանահավատ՝ թե՛ մասնակցության, թե՛ ՀՀԿ-ի «եզրային» ցուցանիշների, թե՛ «Իմ քայլի» 88 մանդատի առումով (2/3-ի ակնհայտ ապահովում կարեւորագույն օրենքների համար մեկ ուժի ձայների սպասարկման տեսանկյունից), նոր թափ է հավաքել ճնշումը քարոզարշավի ժամանակ Փաշինյանի ու նրա թիմի անծրագիր-անբովանդակ քաղաքականությունն ակտիվորեն քննադատած ՀՀԿ-ականների նկատմամբ։
Համապատասխան մարմիններին հրահանգ է տրված՝ մանրադիտակով ուսումնասիրել նրանց բոլորի անցած ուղին, գործունեությունը, հայտնած մտքերը եւ շատ արագ գործի անցնել, որպեսզի բոլորին հասկանալի լինի՝ ով է այսուհետ երկրի «տերը», որի կարծիքից տարբերվող կարծիք չի հանդուրժվելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր