Լևոն Մնացականյանը՝ Արցախի Արտակարգ իրավիճակների ծառայության տնօրե՞ն
Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի խոսնակ Սենոր Հասրաթյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է Լևոն Մնացականյանին Արցախի Արտակարգ իրավիճակների ծառայության տնօրենի պաշտոնում նշանակելու մասին լուրը։ «Այդ լուրը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում եմ, սպասեք․ հրամանագիր կլինի կհրապարակեքն, չի լինի, չենք հրապարակի»,-Factor.am-ի ճշտող հարցին ի պատասխան ասաց Սենոր Հասրաթյանը։ Արդյոք Լևոն Մնացականյանն ազատվել է աշխատանքից փորձեցինք պարզել նաև Արցախի նախագահի օգնական Դավիթ Բաբայանից։ Հարցին ի պատասխան նա նշեց․ «Եթե նման բան լինի, կհրապարակենք պաշտոնական հաղորդագրություն․ որևէ բան չեմ կարող ասել»։
Նշենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանն արդեն ստորագրել է ՊԲ ղեկավար Լևոն Մնացականյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը: Բ. Սահակյանի մեկ այլ հրամանագրով Լևոն Մնացկանյանը նշանակվել է Արցախի Արտակարգ իրավիճակների ծառայության տնօրենի պաշտոնում: