Վաշինգտոնում Փաշինյանի և Ալիևի ստորագրած փաստաթղթերը որևէ իրավական ուժ չունեն և խաղաղություն չեն բերի Հարավային Կովկասին          Սպիտակ-Գյումրի ճանապարհին «Լադա»-ն բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորում, կան տուժածներ       Փաշինյանի օդանավն Ադրբեջանի տարածքով է մեկնել արտերկրյա այցի և վերադարձել    

14 դեկ 2018 18:35

Երեքամյա աղջկա մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել

Չինաստանի Շանդուն նահանգում բնակվող աղջիկը դարձել է կրծքի քաղցկեղով ամենաերիտասարդ հիվանդը, գրում է AsiaOne-ը:
Երեխայի մայրը կրծքի շրջանում կոշտություն և կպչուն կարմիր գույնի արտադրություն նկատելով դիմել է բժշկի, որը դա բացատրել է երեխայի ժամանակից շուտ սեռական հասունացմամբ: Սակայն, պատասխանը չի գոհացրել երեխայի մորը և նա դիմել է այլ մասնագետի: Երկրորդ ստուգման արդյունքում երեխայի մոտ հազվադեպ հանդիպող թաղցկեղի տեսակ է հայտնաբերվել՝ ծորանային կարցինոմա:
Աղջկան բարեհաջող վիրահատել են ևհեռացրել ուռուցքը՝ պահպանելով կրծքագեղձը: Քանի որ քաղցկեղը հայտնաբերել են և սկսել բուժել վաղ փուլում, հավանական է, որ երեխային կհաջողվի լիովին ազատվել դրանից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր