Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը          Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում    

15 դեկ 2018 13:18

Սպիտակցի Հայկոն կասկածվում է Խանջյան փողոցում վրաերթի ենթարկվածին կրկնակի վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու մեջ

Սպիտակցի Հայկոն կասկածվում է Խանջյան փողոցում վրաերթի ենթարկվածին կրկնակի վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու մեջԻրավապահները հայտնաբերել են երեկ Երևանում՝ Վերնիսաժի հարևանությամբ վրաերթի ենթարկված հետիոտնին կրկնակի վրաերթի ենթարկած ու դեպքի վայրը լքած վարորդին և նրա ավտոմեքենան։ Վարորդը եղել է 46-ամյա Հայկարամ Ղևոնդյանը, ով հանրությանը հայտնի է երգիչ «Սպիտակցի Հայկո», իսկ ավտոմեքենան եղել է Range Rover Stratstone մակնիշի B 861 HC 777 RUS համարանիշի։ Պարզվել է նաև, որ Kia-ն վարել է Երևանի բնակիչ՝ 43-ամյա Արայիկ Չիբուխչյանը, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ մահացածը Երևանի բնակիչ՝ 68-ամյա Քնարիկ Պետիկյանն էր։
Քննիչ Գոռ Թադևոսյանի որոշմամբ Range Rover-ը տեղափոխվել է Երևանի Ճանապարհային Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, «Սպիտակցի Հայկոն» էլ ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն, ինչից հետո պարզ կլինի, թե վրաերթի ենթարկվածը Kia-ի, թե Rang Rover-ի հարվածից է մահացել։ Վարորդներ Ա. Չիբուխչյանն ու «Սպիտակցի Հայկոն» ստորագրությամբ ազատ են արձակվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր