Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքը       Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին    

15 դեկ 2018 18:50

Զանգեցի Իլհամին, ասացի՝ շտապ 900 միլիոն դոլար է պետք. Լուկաշենկո

Բելառուսական լրատվամիջոցները շարունակում են հրապարակել երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանն արված սենսացիոն հայտարարությունները:
«Ռուսաստանին պետք է շտապ 900 միլիոն դոլար վերադարձնեի: Հարազատ եղբայրներս ճնշումներ էին սկսել, դադարեցրել էին գազի մատակարարումը: Իլհամ, ասացի, շտապ 900 միլիոն դոլար է պետք: Կուղարկեմ ֆինանսների նախարարին, կառավարական պատվիրակությանը, և նրանք պայմանագիր կկնքեն:
Սակայն ինձ վաղն է պետք, Պուտինին պետք է 900 միլիոնը վերադարձնեմ: Նա ինձ հաջորդ օրը փոխանցեց գումարը: Խոստացա, որ մեկ ամսից կվերադարձնեմ, սակայն ավելի շուտ դա արեցի: Լսեք, ես նրան որպես մտերիմ մարդու եմ վերաբերվում, և դա փոխադարձ է»,- ասել է Լուկաշենկոն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր