Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»          Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների       Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

15 դեկ 2018 20:40

Ինչպես կարող է վայրի բրինձն ամրացնել ոսկորները, պայքարել հիվանդությունների դեմ

Ինչպես կարող է վայրի բրինձն ամրացնել ոսկորները, պայքարել հիվանդությունների դեմՎայրի բրինձն առողջության համար ամենաօգտակար մթերքների շարքին է դասվում: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ այն օրգանիզմն ապահովում է անհրաժեշտ սննդարար նյութերով՝ երկաթ, կալիում, մագնիում, ցինկ, ֆոլաթթու, բջջանյութ: Այն դիետիկ մթերք է համարվում, նպաստում է քաշի նվազմանը, ապահովում էներգիայով:
Չի պարունակում գլյուտեն: Վայրի բրինձը գլյուտեն չի պարունակում: Այս նյութը դժվարությամբ է յուրացվում, կարող է աղիների հետ կապված խնդիրների հանգեցնել:
Ամրացնում է ոսկորները: Վայրի բրինձը ֆոսֆոր է պարունակում, օգնում է լավացնել ոսկորների առողջությունը:
Օրգանիզմը պաշտպանում է հիվանդություններից: Վայրի բրնձի օգտագործումը կարող է օգնել օրգանիզմը պաշտպանել մի շարք հիվանդություններից: Այն ֆիտոնուտրիետներ և հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք նվազեցնում են մի շարք հիվանդությունների զարգացման հավանականությունը:
Կարող է պայքարել բնածին արատների դեմ: Վայրի բրինձը հարուստ է B խմբի վիտամիններով, այդ թվում՝ ֆոլաթթվով: Այն չափազանց կարևոր է պտղի առողջության համար:
Էներգիա է հաղորդում: Վայրի բրինձն էներգիա է հաղորդում: Այն հարուստ է մագնիումով՝ հանքանյութ, որն օրգանիզմին օգնում է էներգիա արտադրել: Վայրի բրինձն օգնում է նաև բջիջներին բավարար քանակով թթվածին հասցնել, կանխարգելել հոգնածությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր