Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ին տարադրամի շուկայում          Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»       Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»    

15 դեկ 2018 21:15

Ո՞ր պահին են Կենդանակերպի նշանները հասկանում, որ սիրահարվել են

Խոյ
Դա այն պահն էր, երբ նա կանգ առավ՝ սիրով լի աչքերով ձեզ նայելու, իսկ մի ակնթարթ անց նրա սիրտը հրով լցվեց, եւ նա հասկացավ, որ կարող է նվաճել աշխարհը, բայց հանուն ձեզ պատրաստ է վայր դնել սուրը եւ ծնկի գալ ձեր առջեւ:
Ցուլ
Դա այն պահն էր, երբ նա զգաց, որ միակ հուսալի բանը ձեր կողքին լինելն է: Նա հասկացավ, որ ձեզ հետ լինելու համար ամեն ինչ կզոհաբերի:
Երկվորյակ
Դա այն պահն էր, երբ նա որոշեց կանգնեցնել պահը՝ հասկանալու համար, որ դուք իր սրտի միակ տիրուհին եք, որ պատրաստ է ձեզ համար ինչ ասես անել՝ հավերժ ձեր ձայնը լսելու համար:
Խեցգետին
Դա այն պահն էր, երբ նա նայեց ձեզ ու հասկացավ, որ գտել է իր տունն ու այլեւս չի կառավարում իր սիրտը:
Առյուծ
Դա այն պահն էր, երբ նա հասկացավ, որ ձեզ սիրելը պատիվ է, որին արժանանալու հույս ունի, երբ նա նախընտրեց բազմաթիվ արշալույսներն ու մայրամուտները ձեզ հետ միասին դիմավորել:
Կույս
Դա այն պահն է, երբ նա քանդեց իր սիրտը պատնեշող պատը՝ ձեզ ներս թողնելու համար: Նա ազատվեց վախից ու ձեզ թույլ տվեց իրեն տեսնել այնպիսին, ինչպիսին կա՝ բոլոր թերություններով ու առավելություններով:
Կշեռք
Դա այն պահն էր, երբ նա հայտնաբերեց, որ ոչինչ չի կարող իրեն շեղել ձեզ հետեւելուց: Միակ բանը, որ նա ցանկանում է, ձեր բույրն անվերջ շնչելն ու ձեր աչքերում տիեզերքը տեսնելն է:
Կարիճ
Դա այն պահն էր, երբ նա շփոթվեց ձեր ներկայությունից, հիացավ ձեր հրաշալի հոգով: Նրա սիրտը սկսեց ավելի արագ բաբախել, իսկ ուղեղն անջատվեց:
Աղեղնավոր
Դա այն պահն էր, երբ նա համոզվեց, որ կարող է սարեր շուռ տալ, որ իրեն մեռած կզգա, եթե իր կողքին չլինեք: Նա զգաց, որ ձեզ հետ խոսելով հատում է օվկիանոսն ու անհավանական բարձր սավառնում:
Այծեղջյուր
Դա այն պահն էր, երբ նա որոշեց, որ կարող եք տեսնել իր խոցելի կողմերը:
Ջրհոս
Դա այն պահն էր, երբ նա չկարողացավ ժխտել, որ հսկայական տեղ եք զբաղեցնում իր սրտում, երբ զգաց, որ նրա միակ ընկերն եք, որին կցանկանար ընդմիշտ իր կողքին պահել, երբ առաջին անգամ հայտնաբերեց, որ ծարավի է ձեր ուշադրությանն ու ըմբռնումին, երբ հասկացավ, որ 3:35-ին ուզում է ձեզ հետ կիսել իր մտքերը:
Ձկներ
Դա այն պահն էր, երբ դուք ներխուժեցիք նրա երեւակայությունների աշխարհ: Ներխուժեցիք նրա երազների մեջ, ինչը նրա սրտին ստիպեց ավելի արագ բաբախել: Իսկ երբ նա բռնեց ձեր ձեռքը, նրա աշխարհը կենդանացավ, արեւը սկսեց ավելի պայծառ շողալ, եւ նա իր հոգու դռները բացեց ձեր առջեւ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր