Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` «ես անձեռնմխելի՞ եմ.Վերաքննիչը մերժել էՔոչարյանի հայցն ընդդեմ Փաշինյանի
![Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` «ես անձեռնմխելի՞ եմ.Վերաքննիչը մերժել էՔոչարյանի հայցն ընդդեմ Փաշինյանի Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` «ես անձեռնմխելի՞ եմ.Վերաքննիչը մերժել էՔոչարյանի հայցն ընդդեմ Փաշինյանի](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-12/medium/1545041016_nikol-qocharyan.jpg)
«Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, մերժել»,-ասված է դատարանի որոշման մեջ, որի մասին տեղեկանում ենք datalex.am տեղեկատվական հարթակից։
Նշենք, որ 17.09.2018թ. Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացրած հայցադիմումում վկայակոչված է այն փաստը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ֆրանսիայում արված և 15.09.2018թ. համացանցում «armtimes.com» էլեկտրոնային կայքի միջոցով տարածված հրապարակային հայտարարությունը պարունակում է իրեն վերաբերող ու զրպարտություն հանդիսացող` իրականությանը չհամապատասխանող և իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող, հատված, որի պատճառով էլ հայցվող Ռոբերտ Քոչարյանը խնդրել է պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին` հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ արտահայտության համար.
«… Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը։ Ասում է` անձեռնմխելի է։ Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի։ Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` «ես անձեռնմխելի՞ եմ»։ Այդ որտե՞ղ է այդպես գրած …»։