Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

17 դեկ 2018 14:02

Զենքի թաքուն մատակարարու՞մ Հայաստան․Հայաստանն աղքատ երկիր է,ինչպես կարող է. Ռուսաստանը անհանգստացած է

Զենքի թաքուն մատակարարու՞մ Հայաստան․Հայաստանն աղքատ երկիր է,ինչպես կարող է. Ռուսաստանը անհանգստացած էՌուսական EADaily էլեկտրոնային պարբերականը հրապարակել է հետաքննական նյութ, որում անդրադարձ է կատարել Բուլղարիայից Հայաստան հնարավոր զենքի մատակարարումներին։ Հրապարակման մեջ նշվում է, որ արդեն երկու ամիս շարունակ  բուլղարական Rada Airlines ավիաընկերությանը պատկանող Ил-62 ինքնաթիռը գրեթե ամեն օր թռիչքներ է իրականացնում դեպի Հայաստան։ Ինքնաթիռը թռիչքներ է իրականացնում բուլղարական Բուրգաս քաղաքից, որտեղից էլ աշխարհի տարբեր երկրներ են արտահանվում Բուլղարիայում պատրաստված սովետական զենքեր:
Ըստ հրապարակման հեղինակների՝ ամեն թռիչքի արդյունքում ինքթռիը կարող է տեղափոխել մինչև 40 տոնա բեռ և եթե հաշվի առնվի այն հանգամանքը, որ արդեն իսկ կա ֆիքսված 11 թռիչք, որոնք կատարվել են դեպի Հայաստան, ապա պետք է փաստել, որ խոսքը հարյուրավոր տոնա զենքի և զինամթերքի մասին է։ Հեղինակներին նաև զարմացրել է այն հանգամանքը, որ ինքնթիռը Թուրքիայով ուղիղ Հայաստան գալու փոխարեն երկու անգամ երկարացնում է  թռիչքի ճանապարհը, որը առիթ է տալիս կարծելու, որ թռիչք իրականացնողները չեն ցանկանում, որպեսզի Թուրքիան իմանա, թե ինչ բեռներ են տեղափոխվում Հայաստան։
Հրապարակման հեղինակները փորձում են հասկանալ, թե ինչի հետ կարող են կապված լինել այս փոխադրումները: Հայաստանն աղքատ երկիր է, և նրա ամբողջական ռազմական բյուջեն այս տարի կազմել է 468 միլիոն դոլար: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է այն հասցնել մինչև 530 միլիոն դոլար: Այս իրավիճակում տրամաբանական են Ռուսաստանի հետ պայմանագրերը՝ միաժամանակյա վարկի տրամադրման ուղեկցությամբ: 2015 թվականին Հայաստանն ու Ռուսաստանը ռուսական զենքի մատակարարման ֆինանսավորման համար 200 մլն դոլարի պետական արտահանման վարկի համաձայնագիր են ստորագրել, և այդ համաձայնագիրն արդեն կատարված է: Եվ ահա հաջորդ՝ 100 մլն դոլարի համաձայնագիրը, որը ստորագրվել է 2017 թվականի հոկտեմբերին, դեռևս կատարված չէ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր