Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին          Արտակարգ իրավիճակ, ուժեղ քամու պատճառով կոտրվել է Ապարանի գլխավոր տոնածառը       Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով    

17 դեկ 2018 16:30

Կոկորդիլոսի ստամոքսում հայտնաբերվել է աղջկա և ձկնորսի մնացորդներ

Կոկորդիլոսի ստամոքսում հայտնաբերվել է աղջկա և ձկնորսի մնացորդներԶամբիայի իշխանությունները հետևել և վնասազերծել են կոկորդիլոս մարդասպանին, որն ահաբեկում էր տարածաշրջանը: Այս մասին հաղորդում է Mwebantu տեղեկատվական պորտալը:
Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսում գտնվող Լուապուլա նահանգում: Տեղի բնակիչները, 18-ամյա աղջկան սպանելուց հետո, դիմել էին Վայրի բնության և ազգային պարկերի դեպարտամենտի ներկայացուցիչներին՝ սողունին բռնելու խնդրանքով:
Պրեցիուս Կաունդան կոկորդիլոսի զոհ է դարձել դեկտեմբերի 7-ին, երբ առանց ծնողների թույլտվության, ընկերների հետ գնացել էր լճում լողալու, որտեղ էլ նրա վրա հարձակվել է գիշատիչը, հաղորդում է Zambia National Broadcasting Corporation պորտալը:
Սպանված կոկորդիլոսի ստամոքսում հայտնաբերվել է աղջկա ձախ ոտքը: Կենդանու ստամոքսում է եղել նաև մի ուրիշ մարդու՝ հավանաբար ձկնորսի մարմնի մասերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր