Պատերազմի դեպքում իրանցի պաշտոնյան սպառնացել է «սրբել, տանել» Ալիևի ռեժիմը, որը համագործակցել է Իսրայելի հետ 12-օրյա պատերազմում          Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ       Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ    

17 դեկ 2018 19:10

Բռնաբարության մեջ մեղադրվող հոգևոր բժիշկը հանձնվել է իշխանություններին

Բռնաբարության մեջ մեղադրվող հոգևոր բժիշկը հանձնվել է իշխանություններինԲրազիլիայում սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող հոգևոր բժիշկը հանձնվել է իշխանություններին։ Այդ մասին տեղեկացնում է The Telegraph-ը։
Ժոաո Թեշեյրայի՝ իշխանություններին հանձնվելուց մեկ օր առաջ լրացել է նրա հանդեպ ոստիկանություն ներկայացված դիմումի ժամկետը և նրա հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարվել։
Սկանդալային իրավիճակը բռնկվել է դրանից մեկ շաբաթ առաջ, երբ 13 կին ելույթ են ունեցել հեռուստատեսությամբ և մեղադրել Թեյշեյրային սեռական ոտնձգությունների մեջ։ Ոստիկանության տվյալների համաձայն՝ դրանից հետո իշխանություններն 355 դիմում է ներկայացվել միանման մեղադրանքներով ինչպես բրազիլուհիներից, այնպես էլ արտասահմանում բնակվող կանանցից։
Նշվում է, որ տղամարդուն մեղադրողների թվում է նաև նրա դուստրը։
«Նրան մեղադրողներից ոչ ոք չի ստում։ Ես նրանց հավատում եմ, քանի որ ինքս եմ անցել դրա միջով»,- ասել է նա։
Տոժածների խոսքով՝ տղամարդը ոտնձգություններ է իրականացրել նրանց նկատմամբ հոգևոր բժշկության սեանսների ժամանակ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր