Ինչ ճանապարհով կգնա Նիկոլ Փաշինյանը՝ Ժողովրդական առաջնո՞րդ, թե՞ կուսակցապետ

Եթե վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը փորձի գնալ նույն ճանապարհով, որով անցավ այլևս նախկին դարձած ՀՀԿ-ական իշխանությունը, ապա ապագան այնքան էլ լավատեսական չէ, շատ հնարավոր է, որ այս անգամ արդեն ավելի կարճ ժամանակ անց այս իշխանությունը ևս կորցնի ժողովրդի հավատը և վստահությունը: Կտրված լինելով սեփական ժողովրդից այդ ամենի մասին շատ ուշացումով կհասկանա, քանի որ նրա շուրջը հավաքված բազմությունն իր շողոքորթ պահվածքով թույլ չի տա ճիշտ դատել իրականության մասին և տեսնել իր երկրի իրական պատկերը: Անհեռատես խաղերով անհնարին է ժողովրդավար ու հզոր երկիր կառուցել, մենք դա արդեն տեսանք։ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ նոր ձևավորվող կառավարության համար լինելու է ավելի դժվար քան նախկինում։ Ներկայումս մեր ժողովուրդն էլ ավելի է հետամուտ լինելու հնարավոր բոլոր տեսակի խնդիրների բարձրաձայնմանը, դրանց անհապաղ լուծման պահանջատիրության ձևավորմանը։ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ այլևս պաշտոնը չի ծառայելու որպես զուտ եկամտաբերություն, փող լվանալու, բիզնեսներ ստեղծելու և հարկեր չվճարելու համար։ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ հայ ժողովուրդն է լինելու իր երկրի տերը և յուրաքանչյուր պաշտոնյա իր երկրի և իր ժողովրդին է ծառայելու։ Նա ով կհամարձակվի պաշտոն ստանալուց հետո չարաշահել իր դիրքը, թերանալ Հայաստանը շենացնելու իր սուրբ պարտականության մեջ՝ պարտադրաբար կաշխատեցնենք։ Սա է ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ, որտեղ կա և միշտ էլ պետք է լինի միայն մեկ օրինական ու զորեղ ուժ՝ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ:
Հարգանքներով՝ ՄՀԱ քաղաքական միավորում, 17.12.2018 թվական: