Հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ և մեր թշնամիները մեզ վրա աշխատում են

Խոսելով ՌԴ ԱԳ նախարարի Սերգեյ Լավրովի արած հայտարարության մասին, թե Իլհամ Ալիևը պատրաստակամ է վերսկսել բանակցությունները ղարաբաղյան հարցի շուրջ և Ալիևի այն հայտարարությանը, որ 2019 թվականը բեկումնային է լինելու ԼՂ շուրջ հայ-ադրբեջանական հակամարտությանը կարգավորման գործընթացում, Պողոսյանն ասաց.
«Աշխարհով մեկ բոլորը հույսեր են հայտնում: Բնական ստանդարդ պրոցեդուրա է, որ նորը գալով նոր հույսեր են հայտնում: Դա իրենց երկրների համար է արվում, մենք մեր շահերով ենք առաջնորդվելու և կարող ենք հարցնել՝ ի՞նչն է փոխվելու, որ նոր բեկում պիտի առաջանա: Ինչ է Ալիևն ասել է, որ Երևանը էլ չի պատրաստվում հետ վերցնի հա՞, էլ զենքեր չի գնելու, գործողություններ չի կատարելու… Մենք էլ ենք չէ՞ ստանում տեղեկություններ ու շատ լավ գիտենք, թե ինչ է կատարվում: Մենք մեր տեղեկություններով պիտի առանորդվենք ու հասկանանք, որ սա այն գործողությունն է, որը կոչվում է հիբրիդային պատերազմ և մեր թշնամիները մեզ վրա աշխատում են»:
ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամ է վերսկսել բանակցությունները ղարաբաղյան հարցի շուրջ և կառուցողական լուծումներ փնտրել: Ալիևը Թվիթերի իր էջում գրել էր, որ 2019 թվականը նոր ազդակ կհաղորդի Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտությանը կարգավորման գործընթացին: