Ծրագրված սցենար.Հացը, առաջին սպառման ապրանքները թանկացել են, պետք էր մի ձև՝ հանրության ուշադրությունը շեղելու
![Ծրագրված սցենար.Հացը, առաջին սպառման ապրանքները թանկացել են, պետք էր մի ձև՝ հանրության ուշադրությունը շեղելու Ծրագրված սցենար.Հացը, առաջին սպառման ապրանքները թանկացել են, պետք էր մի ձև՝ հանրության ուշադրությունը շեղելու](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-12/medium/1545126499_zaruhi-postanjyan_1.jpg)
Հարցին` իշխանությունը պատրաստվում է հո՞ղ հանձնել, նա պատասխանեց, որ պետք է մեջբերի Փաշինյանին: «Փաշինյանը Բեյրութում հայտարարեց, որ ինքը կգնա բանակցությունների, և եթե լինի մի առաջարկ, որն իրեն համոզի, այն կներկայացնի ժողովրդին, այնուհետև` արցախահայությանը։ Մինչդեռ Ստեփանակերտում նա հայտարարել էր` առանց Արցախի, մենք բանակցությունների սեղանի շուրջ չենք նստելու: Նա արդեն իսկ բանակցել է Ալիևի հետ, իսկ մեզ հայտարարվել է` իբրև թե վերելակում հանդիպում է եղել և պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Մենք էլ ունենք փախստականներ, մենք էլ ունենք տարածքային կորուստներ, մեր տարածքային ամբողջականության խնդիրն է այսօր առկա մեր առջև, և դա պետք է բարձրաձայնենք, ու այս համատեքստում պետք է վերսկսվեին բանակցությունները: Մինչդեռ մենք տեսնում ենք նույն վարքագիծը, էլ չեմ ասում որ այս անձը, որն այսօր ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարն է, իմ կարծիքով, նախապես արդեն իսկ ուներ պայմանավորվածություններ հենց հող հանձնելու վերաբերյալ: Ես ինչպես նախորդին, այնպես էլ նրան մեղադրում եմ պետական դավաճանության մեջ»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը: