Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

18 դեկ 2018 16:30

Երրորդ համաշխարհային պատերազմ և հզոր երկրաշարժ ԱՄՆ-ում. Նոստրադամուսի 2019-ի գուշակութունները

Հետազոտողները վերծանել են ֆրանսիացի բժիշկ և մարգարե Միշել Նոստրադամուսի «Մարգարեություններ» գիրքը, որը նա գրել է 1555 թվականին: Ինչպես գրում է Dailystar հրատարակչությունը, Նոստրադամուսի 942 քառատողերում մտքեր կան, որոնք վերաբերում են 2019 թվականին:
Հասարակության մի մասը Նոստրադամուսին համարում է հեքիաթային միստիկ կերպար, մյուսները՝ իսկական մարգարե: Նոստրադամուսը կանխագուշակել է 1666 թվականի Լոնդոնի մեծ հրդեհը, 1789 թվականի ֆրանսիական հեղափոխությունը, Հիտլերի իշխանության գալը, Քեննեդիի սպանությունը և նույնիսկ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները:
Եթե հավատանք վերծանումներին, ապա 2019 թվականին կսկսվի Երրորդ համաշխարհային պատերազմը, որը կտևի 27 տարի: Ո՞վ կսկսի այդ պատերազմը, հայտնի չէ: Նշվում է ողջ Եվրոպայում և ԱՄՆ-ում ահաբեկչության, իսկ Մերձավոր Արևելքում՝ կրոնական ծայրահեղականության աճի մասին:
Ըստ Նոստրադամուսի՝ մեծ երկրների ղեկավարները բնապահպանական խնդիրներին նվիրված կարևոր համաձայնություններ ձեռք կբերեն, սակայն դա չի փրկի մեծ երկրաշարժից, որի օջախը գտվելու է Կալիֆոռնիայի և Վանկուվերի միջև:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր