Տեսանյութ. Արտմիմիան հաղթող է ճանաչվել «Ժեստերի տարածքում» մրցույթային միջազգային փառատոնում
Հայացք մամուլի ակումբում «Արտմիմիա» թատերախմբի ղեկավար Համլետ Չոբանյանը և խուլերի «Օվասիս» թատրոնի ղեկավար, մնջախաղաց Ռոբերտ Ծատուրյանը խոսեցին Մոսկվայում դեկտեմբերի 10-15-ը տեղի ունեցած «Ժեստերի
տարածքում» մրցույթային թատերական առաջին միջազգային փառատոնի և Հայաստանի մասնակցության մասին:
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում դեկտեմբերի 10-15-ը տեղի է ունեցել «Ժեստերի տարածքում» մրցույթային թատերական առաջին միջազգային փառատոնը՝ թույլ լսողների, խուլերի, ինչպես նաև մնջախաղի թատերախմբերի մասնակցությամբ։ Հայաստանը ներկայացնող «Արտմիմիա» հավաքական թիմը հաղթող է ճանաչվել «Պլաստիկայի արտահայտչականություն» անվանակարգում՝ պրոֆեսիոնալ թատերախմբերի շարքում։
Մոսկվայում, «Միմիկայի եւ ժեստի թատրոնում» անցկացված յուրօրինակ փառատոնին մասնակցում էին ժեստերի լեզվով խոսող դերասաններ 5 երկներից՝ Ռուսաստանից, Հայաստանից, Մոնղոլիայից, Ռումինիայից և Բելառուսից։
Ավելի քան 250 մասնակիցներ համախմբող վեցօրյա փառատոնի նպատակը հատուկ կարիքներով մարդկանց ինքնարտահայտման հնարավորությունների ցուցադրումն է՝ ժեստերի և միմիկայի միջոցով։
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում