Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

18 դեկ 2018 21:30

Ինչ չի կարելի նվիրել 2019-ին

Ինչ չի կարելի նվիրել 2019-ինՆոր Տարին հրաշալի ընտանեկան տոն է, որին ամեն տարի անհամբերությամբ ենք սպասում: Ամանորը՝ ջերմ խոսքեր և բարեմաղթանքներն են, ընտանեկան ընթրիքը, տոնածառը և,իհարկե,նվերները: Այս տոնին սպասում են և փոքրերը, և մեծերը: Շատ շուտով կսկսի Դեղին Խոզի տարին: Արդեն ժամանակն է, որ մտածենք նվերների մասին: Նվերները պիտի լինեն ի սրտե նվիրված, սակայն, ինչպես պնդում են բիոէներգետիկները, հետևյալ նվերներից հարկավոր է խուսափել:
Այս իրերը մի նվիրեք երեխաներին և դեռահասներին
Նվիրեք երեխային, ինչի մասին երազում է նա: Հարցրեք, թե ինչ է ուզում: Մասնագետները խորհուրդ են տալիս չնվիրել հագուստ և գրենական պիտույքներ: Կարելի է նվիրել ներկեր կամ մատիտներ, եթե երեխան ձգտում է նկարել սովորել:
Ցանկալի է նվիրել խոզուկ-խնայատուփ և թող երեխան ինքը լցնի այն:
Չարժե կնոջը նվիրել անհաջող նվերներ և ինչ-որ անպետք մանր-մունր իրեր: Օծանելիքն ու կոսմետիկան նույնպես սև ցուցակում են: Այդպիսի նվեր կարող են անել միայն շատ մտերիմները: Արգելքի տակ է նաև խոհանոցային սպասքեղենը:
Անթերի նվեր 2019-ի Ամանորին կնոջ համար կլինի զարդը՝ ոսկե կամ արծաթե: Այդպիսի նվերը կնոջը կբերի երջանկություն, իսկ նվիրողին՝ նյութական հաջողություն:
Այս իրերը մի նվիրեք տղամարդկանց
Օծանելիք, գուլպաներ, ներքնազգեստ և ածելի՝ այս ամենը սև ցուցակում է: Արգելքի տակ են նաև խոզի կաշվից իրերը՝ գոտի, ձեռնոց, դրամապանակ:
Կարելի է նվիրել կաշվե դրամապանակ, բայց ոչ խոզի կաշվից: Որպեսզի հաջողությունը ժպտա ստացողին, դրամապանակը պիտի լինի մուգ շագանակագույն: Չմոռանաք մեջը դրամ դնել:
Այս իրերը մի նվիրեք տարեց մարդկանց
Չի կարելի նվիրել ժամացույց, հայելիներ և այն ամենը, ինչը տարիքի մասին է հիշեցնում: Նաև ցանկալի չեն բժշկական թեմատիկայով նվերները կամ անկողնային պարագաները: Հիանալի նվեր կարող է լինել սենյակային ծաղիկը: Շատ կարևոր է հաշվի առնել ստացողի ցանկությունը, այդ ժամանակ էլ նվերը իրական ուրախություն կպարգևի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր