Ապրիլի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Արցախի պետական ինստիտուտները կշարունակեն գործել, ընդունվել է սահմանադրական փոխփոխությունների նախագիծ       Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմին    

19 դեկ 2018 10:03

Ոտքից գլուխ նոր ԱԺ.սենյակներն են դատարկում.«Իմ քայլն» առաջին հարկից կբարձրանա «էլիտար» հարկ. «Հրապարակ»

Ոտքից գլուխ նոր ԱԺ.սենյակներն են դատարկում.«Իմ քայլն» առաջին հարկից կբարձրանա «էլիտար» հարկ. «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ աշխատակազմն այս օրերին խառն է, նախկինները սենյակներն են դատարկում՝ «ոչ մի աթոռ» հակված չեն թողնել նորերին։ Ըստ մեր աղբյուրների՝ անգամ սենյակների կահավորման հարցով զբաղվում է Փաշինյանը։ «Իմ քայլն» առաջին հարկից կբարձրանա «էլիտար» հարկ՝ դահլիճի կողքի աշխատասենյակները․ դեռ որոշված չէ, թե որ թեւում։ Բացի 27 նոր պատգամավորների դարդուցավից՝ աթոռներ, համակարգիչներ, ավտոմեքենաներ, գլխացավանք է նաեւ լրագրողների հավատարմագրումը՝ 1-շաբաթյա ժամկետում։ Նախորդ տարիներին տեւում էր 1 ամիս։ Ընդ որում, դա արվում է քարի դարի սկզբունքով՝ առձեռն 2 լուսանկար, խմբագրությունից կնքված հայտ՝ ԱԺ ընդունարանի արկղի մեջ, սկզբում՝ նամակների բաժին, հետո՝ լրատվական, թղթապանակ սարքել, բեյջեր տպել, մինչդեռ կարելի էր համացանցի միջոցով։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր