Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

19 դեկ 2018 12:07

3 երկիր, որոնք 2018թ. ժողովրդավարության են վերադարձել.Լրագրողից ակտիվիստի վերածված Փաշինյանի մոտ ստացվեց.Washington Post

3 երկիր, որոնք 2018թ. ժողովրդավարության են վերադարձել.Լրագրողից ակտիվիստի վերածված Փաշինյանի մոտ ստացվեց.Washington Post
«The Washington Post» պարբերականի սյունակագիր Ֆրիդա Գիտիսը հրապարակել է հոդված, որում անդրադարձել է երեք երկրի, որտեղ 2018 թվականին վերադարձ է կատարվել դեպի ժողովրդավարություն: Այդ երկրներն են Հայաստանը, Պերուն և Եթովպիան:
Հոդվածի՝ Հայաստանին վերաբերող հատվածը հետևյալն է.
«Հայաստանը դրամատիկ շրջադարձ է վերապրել: Երբ նախագահ Սերժ Սարգսյանը, որը ղեկավարում էր երկիրն արդեն 10 տարի, կազմակերպեց իշխանության գրավում՝ փոխելով Սահմանադրությունը և դառնալով վարչապետ, լրագրող, ակտիվիստ Նիկոլ Փաշինյանը, օգտագործեց ազգի զայրույթը, որ շեշտակիորեն փոխի երկրի ուղղությունը: Փաշինյանն անցկացրեց մասսայական քայլերթ, որին հաջորդեցին զանգվածային ցույցեր, որոնք պարալիզացրեցին երկիրն այնքան ժամանակ, մինչև խորհրդարանը, որը Սերժ Սարգսյանին վարչապետ էր ընտրել, վերջապես փափկեց: Հայերի ոչ բռնի ազգային իշխանությունն ստիպեց Սարգսյանին հրաժարական տալ և համոզել օրենսդիրներին Փաշինյանին նշանակել վարչապետ: Բայց ամենամեծ առաջխաղացումը դեռ առջևում է:
Մեկ շաբաթ առաջ հայերը նոր խորհրդարան ընտրեցին, ինչի արդյունքում Փաշինյանի թիմն ստացավ ձայների 70 տոկոսը: Նախկին իշխող կուսակցությունը՝ Սարգսյանի հանրապետականները, չհավաքեցին անգամ 5 տոկոս, որն անհրաժեշտ էր խորհրդարան անցնելու համար: Հենվելով վստահության քվեի վրա, Փաշինյանն սկսեց գործարկել հակակոռուպցիոն բազմակողմանի արշավ՝ ուղղված պետական համակարգի մաքրմանը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր