Կաղամբի թփով կոմպրեսը՝ հիանալի բնական դեղամիջոց

Կաղամբի թփից պատրաստված կոմպրեսն օգտագործում են կրծքով կերակրող կանայք կրծքագեղձերի այտուցվածության ժամանակ: Այն հիանալի միջոց է նաեւ վարիկոզի եւ հոդերի բորբոքման դեպքում, վնասվածքների եւ այտուցների ժամանակ:
Կոմպրես կաղամբի թփից
Անհրաժեշտ է.
կաղամբ
վիրակապ
փայլաթուղթ
ջեռոց
Օգտագործման եղանակը.
Լվանալ կաղամբը, հանել վրայի թփերը, չորացնել թփերն անձեռոցիկով, կտրել վերեւի կոպիտ մասերը, փաթաթել փայլաթղթի մեջ եւ դնել ջեռոցի մեջ 5 րոպե, որպեսզի թփերը տաքանան: Ամենակարեւորը՝ նրանք շատ տաք չպետք է լինեն: Կա վտանգ, որ տաքացած տերեւները կկորցնեն իրենց բուժիչ հատկությունները:
Այնուհետ թփերը պետք է փաթաթել ոտքին վիրակապով:
Առավելագույն արդյունք ստանալու համար անհրաժեշտ է փոխել կաղամբի թփերը յուրաքանչյուր 2 ժամը մեկ:
Եթե ամեն ինչ ճիշտ անեք, ապա մեկ օր անց արդեն նկատելի կլինեն արդյունքները:
Ռադիկուլիտի եւ հոդերի բորբոքման ժամանակ կաղամբի կոմպրեսը խորհուրդ է տրվում նաեւ մեղրով, իսկ կաղամբի թարմ հյութը հիանալի կոսմետիկ միջոց է, փափկեցնող քսուք:
Նույնիսկ մեկ օրվա ընթացքում կնկատեք տարբերությունը: