34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ ժողովուրդը. «Փաստ»          Ռուսաստանի ուղերձը Հայաստանին. «Սպայկայի» դեպքը չի կարող պատահականություն լինել. «Փաստ»       Սեպտեմբերի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

20 դեկ 2018 12:29

Բացահայտվել է քահանաների կողմից երեխաների նկատմամբ բռնության 700 դրվագ

Բացահայտվել է քահանաների կողմից երեխաների նկատմամբ բռնության 700 դրվագԻլինոյս նահանգի գլխավոր դատախազ Լիզա Մեդիգան հրապարակել է հոգեւորականների կողմից երեխաների նկատմամբ սեռական բռնությունների մասին զեկույցը, ըստ որի պետությունում գրեթե 700 անչափահասների նկատմամբ սեռական բռնությունների դեպքեր են արձանագրվել, հաղորդում է «Գազետան» Associated Press-ին:
Նշվում է, որ Իլինոյսի վեց արքեպիսկոսություններ հրապարակել են 185 քահանաների անունները, որոնք մեղադրվում են բռնության եւ ոտնձգության մեջ, սակայն ստուգումները բացահայտել են ևս  առնվազն 500 նմանատիպ դեպք։


Զեկույցը դատապարտում է այն փաստը, որ նահանգի եկեղեցական կազմակերպությունները պատշաճ կերպով չեն հետաքննել երեխաների նկատմամբ ենթադրյալ բռնության մասին պնդումները, ինչը, ըստ Մեդիգանի, խոսում է իր հավատացյալ հոտի առաջ եկեղեցու բարոյական պարտքը չկատարելու մասին։
Զեկույցը չի բացառում նաեւ, որ իշխանությունները հնարավոր է անտեսել կամ միտումնավոր կերպով թաքցրել են անչափահասների նկատմամբ հոգեւորականների սեռական ոտնձգությունները:
Գործակալությունը նշում է, որ զեկույցում չի նշվում, թե ում կողմից և եւ երբ են ներկայացվել մեղադրանքները։ Մամլո քարտուղարի տվյալներով, որոշ մեղադրանքներ ներկայացվել էին դեռեւս տասնամյակներ առաջ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր