Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում          Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»       Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների    

20 դեկ 2018 13:26

Տեսանյութ.Վահագն Հարությունյանի գտնվելու վայրը հայտնի՞ է. Օսիպյանը հրաժարվեց բացել փակագծերը

Տեսանյութ.Վահագն Հարությունյանի գտնվելու վայրը հայտնի՞ է. Օսիպյանը հրաժարվեց բացել փակագծերըՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր՝ դեկտեմբերի 20–ին, հրաժարվեց հայտնել՝ արդյոք ոստիկանությունը գիտի Մարտի 1–ի գործով հետախուզվող Վահագն Հարությունյանի գտնվելու վայրը, թե ոչ։
Կառավարության նիստից հետո  հարցին ի պատասխան Վալերի Օսիպյանը հիշեցրեց, որ ամիսներ շարունակ լրագրողներն իրեն հարցնում էին, թե ինչու ոստիկանությունը չի կարողանում գտնել Նարեկ Սարգսյանին։


«Բայց մենք նրան հայտնաբերեցինք։ Հիմա Վահագն Հարությունյանի մասին. յուրաքանչյուր հետախուզվողի եւ յուրաքանչյուր դեպքով ժամանակ է հարկավոր։  Թույլ տվեք այն, ինչ մենք ունենք, չհրապարակենք, կան տեղեկություններ, որոնք չենք կարող հրապարակել»։
Նշենք, որ Վահագն Հարությունյանը, ըստ պաշտպանի, գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, բուժում է ստանում։ Դեկտեմբերի 12–ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի որոշումն ու վերացնել Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշումը։
Վահագն Հարությունյանը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար:
Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանն այս տարվա հուլիսին ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից։





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր