Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

20 դեկ 2018 13:42

Սպանված ոստիկանի հոր ասածներն իրականությանը չեն համապատասխանում.Իր ասած 30 փաստերից ընդամենը մեկը թող ներկայացնի

Սպանված ոստիկանի հոր ասածներն իրականությանը չեն համապատասխանում.Իր ասած 30 փաստերից  ընդամենը մեկը թող ներկայացնիՉեմ կարող մեկնաբանել, դա իր երևակայության արդյունքն է, այն չի համապատասխանում իրականությանը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ պատասխանելով ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հոր հայտարարություններին, թե իր որդուն ոստիկաններն են սպանել:
Օսիպյանի խոսքերով, եթե վերջինս փաստեր ունենար, հրապարակած կլիներ դրանք. «Իր ասած 30 փաստերից  ընդամենը մեկը թող ներկայացնի»:

Ավելի վաղ Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, հայտարարել էր, որ իր որդուն սպանել են ոստիկանները, քանի որ նա խնդիրներ է ունեցել իր հրամանատարներից մեկի հետ: Այնինչ Տեփանոսյանի կինը վստահ է, որ իր ամուսնուն սպանել են հենց Սասնա ծռերի անդամները:
Ոստիկանապետը խոսեց նաև հանրապետության տարածքում վթարների աճի մասին՝ հայտարարելով, որ պետք է հաշվի առնել մեքենաների թվաքանակի աճը, ինչպես նաև եղանակային պայմանները: Նա նշեց, որ հունվարին այդ մասով ամփոփում տեղի կունենա, լրագրողները կկարողանան ունենալ համապատասխան վիճակագրական թվերը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր