Անի Լորակը՝ թուրք բիզնեսմենի հետ ամուսնալուծության մասին

Հետագայում պարզվեց, որ Բելյաեւան Նալչաջիողլուի սիրուհին է եւ պլաստիկ վիրահատության է դիմել նրա գումարով։ Ընդ որում, Բելյաեւան չի հաստատում, որ սիրավեպ ունի Լորակի ամուսնու հետ։ Նրա խոսքով՝ Մուրատին վաղուց է ճանաչում, եւ հարաբերությունները պարզապես ընկերական են։ Չնայած դրան՝ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնում են, որ նրանք միասին են ապրում։ Զույգը բնակարան է վարձել Կիեւի հեղինակավոր շրջաններից մեկում։
Լորակը չի հաշտվել դրա հետ, եւ այսօր արդեն հայտնի է դարձել, որ Անին ու Մուրատն ամուսնալուծվում են դեկտեմբերի 24-ին։
«Караван историй»-ին տված հարցազրույցում Անի Լորակը հայտնել է, որն այդ փորձությունն ամբողջությամբ փոխել է իր բնավորությունը։ Անին ներել է ամուսնուն։ Երգչուհու խոսքով՝ իրեն նեղացնողներին մտքում ասում է. «Բաց եմ թողնում։ Ներում եմ։ Շնորհակալ եմ։ Այս բառերն արտաբերելու դեպքում կփոխվի իրադարձությունների եւ մարդկանց ընկալումը…»