«Մեր ձեռքերով սպանեցինք նրան». Անիտա Ցոյը՝ հիվանդ մոր մասին
Երգչուհի Անիտա Ցոյը «Секрет на миллион» հաղորդման եթերում պատմել է ծանր կյանքի մասին։ Նրա պատմությունն այնքան հուզառատ ու ծանր է եղել, որ հաղորդավարուհին՝ Լերա Կուդրայավցեւան արտասվել է։ Արտիստն ամուսնացել է 19 տարեկան հասակում։ Ամուսինը նրան չի սիրել, ինչի պատճառով ընտանիքում խաղաղություն ու ներդաշնակություն չի եղել։
Ամուսնությունը խորտակվում էր։ Հատկապես այն ֆոնին, որ ամուսնուն դուր չէր գալիս երգչուհու կարիերան։ Ցոյը երազում էր ամուսնալուծության մասին եւ նույնիսկ մտադրվել էր վերջ դնել կյանքին։ Բերաբախտաբար, կար մեկը, հանուն որի պետք էր ապրել՝ մեծանում էր Անիտայի որդին՝ Սերգեյը։ Երգչուհին խոստովանել է, որ ժամանակի ընթացքում սովորել է հարգել ամուսնուն, բայց ի վերջո հեռացել է նրանից։ Ընդ որում, նա Մերձմոսկվայում չորս տուն է կառուցել՝ մոր, իր, նախկին ամունու ու սկեսրոջ համար։
Անիտան այժմ ապրում է մոր տանը, քանի որ նա լուրջ առողջական խնդիրների պատճառով օգնության կարիք ունի։ Արցունքներն աչքերին՝ երգչուհին պատմել է, որ մայրը հայտնվել է հոգեկան առողջության խնդիրներ ունցող մարդկանց համար նախատեսված հիվանդանցում։ «Մենք նրան սպանել ենք սեփական ձեռքերով»,- գրեթե հեկեկալով պատմել է Ցոյը։ Երգչուհին հավելել է, որ կատարվածից հետո ընտանիքի անդամներն ամաչում էին միմյանց աչքերի մեջ նայել։