Սեպտեմբերի 5-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Սեպտեմբերի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ավտովթար՝ Շիրակի մարզում, «Dodge»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, կա անչափահաս վիրավոր    

20 դեկ 2018 19:45

Երկու ընկեր միմյանց հարսանիքի հրավիրատոմսերը ստանալով հայտնաբերել են, որ նրանց հարսնացուն նույն մարդն է

Երկու ընկեր միմյանց հարսանիքի հրավիրատոմսերը ստանալով հայտնաբերել են, որ նրանց հարսնացուն նույն մարդն էԹուրքիայում երկու ընկեր միմյանց հարսանիքի հրավիրատոմսերը ստանալուց հետո հայտնաբերել են, որ պատրաստվում են ամուսնանալ նույն աղջկա հետ և հասկացել, որ խաբվել են, գրում թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
Դեպքը տեղի է ունեցել Մալաթիայում, երկու երիտասարդ տղամարդիկ հանկարծակիի են եկել, երբ միմյանց հարսանիքի հրավիրատոմսեր ուղարկելուց հետո պարզվել է, որ նրանց հարսնացուն նույն մարդն է և հասցրել է նշանվել երկուսի հետ զուգահեռաբար:
Աղջիկը հույս է ունեցել երկու տղամարդկանց ընտանիքից ստանալ նախաամուսնական նվերներ, ոսկեղեն ու աղջկա ընտանիքին ավանդաբար վճարվող «գլխագինը»՝ փորձելով խաբել ընտանիքներին:
Հայտնի է, որ երկու փեսացուներն արդեն բավականին ծախսեր են արել կապված նշանդրեքի ու հարսանիքի նախապատրաստման հետ. նրանցից մեկն արդեն ծախսել է մոտ 10 000, իսկ մյուսը շուրջ 16 000 ԱՄՆ դոլար:
Այժմ «հարսնացուն» ձերբակալվել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր