Քաղաքացին նետվել է Հաղթանակի կամրջից, մարմինը դուրս են բերել Հրազդան գետից          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել փետրվարի 23-ի համար       Փետրվարի 23-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

20 դեկ 2018 20:35

Կառլեն Պետրոսյանը նշանակվել է Ղրիմի կապիտալ շինարարության ծառայության ղեկավար

Կառլեն Պետրոսյանը նշանակվել է Ղրիմի կապիտալ շինարարության ծառայության ղեկավարՂրիմի կապիտալ շինարարության ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակվել է Կառլեն Պետրոսյանը:Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Ղրիմի Հանրապետության կառավարության կայքում, որը ստորագրել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը:
«Կառլեն Պետրոսյանին ընդունել պետական քաղաքացիական ծառայության և նրան նշանակել «Ղրիմի կապիտալ» շինարարության ծառայության ղեկավարի պաշտոնում», - ասվում է հրամանագրում:
Ծառայության նախկին ղեկավար Սվետլանա Մորավսկայան աշխատանքից ազատվել է նոյեմբերի 16-ին: Սամարայի շրջանային դատարանը կալանքի տակ է առել վերջինիս: Պաշտոնյան մեղադրվում է լիազորությունները չարաշահելու մեջ, որն այլ հետևանքներ է ունեցել:
Կապիտալ շինարարության ծառայության վերակազմավորան մասին հրամանագիրն Աքսյոնովը ստորագրել է դեկտեմբերի 18-ին՝ այն միավորելով Ղրիմի ճարտարապետության և շինարարության նախարարությանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր