Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում          Արտակարգ դեպք՝ Տավուշում, բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում 34-ամյա տղամարդու վրա       Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

20 դեկ 2018 21:30

Բարսեղ Բեգլարյանը հրաժարվել է համաներումից․ պաշտպան

«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հերքում է, որ բռնություն գործադրելու սպառնալիքով ինքնիրավչություն է կատարել:
«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով պաշտպան Կրոմվել Գրիգորյանը դատական նիստից հետո հայտնեց, որ նա հրաժարվել է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի համաներման հիմքով: 
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հ.Հովսեփյանին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր